28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գասպարին նորից պառկել է. Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատակն նիստը մեկնարկեց ուշացումով

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ ակտիվիստ Վարդգես Գասպարին պիկետ է անցկացրել  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:

 Գասպարին պառկել է գետնին՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով Սեֆիլյանի համար հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին ներգրավվելու վերաբերյալ դատարանի որոշման եւ նույն պաշտպանի՝ դատարանի որոշումը կատարելու եւ առանց Ժիրայր Սեֆիլյանի համաձայնության՝ նիստերին մասնակցելու դեմ:

Վարդգես  Գասպարին այսօր փորձեց նաեւ փակել հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի մեքենայի ճանապարհը, սակայն ոստիկանները նրան դա թույլ չտվեցին:

Նշենք, որ նախորդ դատական նիստին նույն պահանջով Վարդգես Գասպարին աղմուկ է բարձրացրել նաև դատական նիստերի դահլիճում:

Ուշացումով մեկնարկած դատական նիստը 40 րոպեով ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստին դատավորը Սեֆիլյանի եւ Պողոսյանի պաշտպանության համար ներգրավվել էր հանրային պաշտպան, քանի որ նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին:  Մարինե Թովմասյանը հայտարարել էր, որ տեսակցել է Ներսես Պողոսյանի հետ եւ վերջինս հրաժարվել է իր պաշտպանությունից, բայց կշարունակի ներկա գտնվել դատական նիստերին մինչեւ նրանց պաշտպանները վերադառնան: Սեֆիլյանը նույնպես հրաժարվում է հանրային պաշտպանից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ