05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել. Գ. Ծառուկյան (տեսանյութ)

«Կարեն Կարապետյանը, 8 ամիս առաջ եմ ասել,  իմ ընկերն է, ինքը ծրագրեր է ներկայացրել, խոստումներ է տվել, աշխատում է անել, այսօր իմ ընկերոջ մասին կարծիք ասել կոռեկտ չեմ համարում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Կառավարության գործունեության մասին:

Ծառուկյանը նշեց, որ երբ հանդիպում է վարչապետի հետ, և՛ բացասականն է ասում նրան, և՛ դրականն էլ ասում: Որպես դրական կողմեր Գագիկ Ծառուկյանը նշեց բանկերի տոկոսադրույքների նվազումը, զբոսաշրջիկների աճը:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա նա նկատեց. «Որոշողը «Հանրապետականն է», մինչև այսօր նրանք դեռ չեն որոշել, չեն քննարկել»:

Հարցին՝ եթե ժողովուրդն ընդվզի նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուն, իրենք կմիանան ժողովրդին, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովուրդն օրենքի սահմանում ընդվզող էր, թող ձայնը տար, ում հավատացել է»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ