20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 տարով Ադրբեջան պետությունից մեծ է. Շարմազանով (տեսանյութ)

«Վերջին կոռուպցիոն խայտառակ բացահայտումներից հետո Ադրբեջանի նախագահը ջղաձգումների մեջ է ընկել և փորձում է նոր հրապարակներ գտնել իր սուտը տարածելու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք է, իսկ հայերն էլ տառապում են իսլամաֆոբիայով:

Նա նշեց, որ որևէ տարածքի հավակնելու համար պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: «Համեմատության համար ասեմ՝ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդը» 40 տարով Ադրբեջան պետությունից մեծ է»,-նկատեց Շարմազանովը:

Իսլամաֆոբիայի վերաբերյալ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանում ապրում է 2500 քուրդ մահմեդական, իսկ մենք բարեփոխված Սահմանադրությամբ տվել ենք նրանց այնքան իրավունք, որ պատգամավոր ունեն: «Ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր փոքրամասնություններին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ