26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2017

Կատարյալին հասնելու համար ժամանակ ունենք. ՀՀԿ-ից` Սվիտալսկուն

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ կյանքում ամեն ինչը համեմատականի մեջ են գնահատում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին` պատգամավորը նշեց, որ այն, որ ընտրությունները բավական առաջընթաց ունեին նախկինների նկատմամբ, ոչ ոք չի հերքել ու չի էլ կարող հերքել: «Կատարյալ ոչինչ չի էլ լինում, և […]

Չեն մոռացել Նիկոլի «եվրոյոնջա»-ն

«Ելք» դաշինքի հետ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո հատկանշական է։ Ճիշտ է, դաշինքը նախընտրական շրջանում հրաժարվեց հստակ արևմտյան դիրքորոշման արտահայտումից, որովհետև Եվրոպայում ու Ամերիկայում դեռևս չեն մոռացել Նիկոլ Փաշինյանի հայտնի «եվրոյոնջա» արտահայտությունը, սակայն ամեն դեպքում այս պահին խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ու դաշինքներից ԵԼՔ-ը միակն է, ում հետ ամերիկացիները քիչ թե շատ կարող […]

Ղումար ու գողական բարքեր /տեսանյութ/

Քրեակատարողական հիմնարկներում ղումար  խաղալու ինստիտուտ է գործում: Կփորձի արդյոք Արդարադատության նախարարը կանխել այդ երևույթը: «Գիտե՞ք, եթե մենք խոսենք ընդամենը երևույթի մի որևէ տեակի մասին, ես չեմ պատրաստվում պատասխանել կոնկրետ երևույթի մասով։ Ես խոսւոմ եմ արմատական փոփոխությունների մասին, խոսքը ոչ թե հետևանքներն են, այլ արմատական փոփոխությունները։ Ասում ենք՝ ղումարն արգելենք, ղումարն արգելված է, թղթախաղն ընդհանրապես գաղութներում […]

12 զոհ, անհետ կորածներ․ Լոնդոնի հրդեհի պատճառը /ֆոտո, տեսանյութ/

Լոնդոնի 24-հարկանի Grenfell Tower բնակելի շենքի հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, շենքի տասնյակ բնակիչներ համարվում են անհետ կորած, իսկ վիրավորների թիվը հասնում է 79-ի։ Նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Քանի որ շենքի փլատակները դեռ ամբողջովին չեն ուսումնասիրվել, ակնկալվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, հայտնում է The Telegraph-ը։ Հրդեհի պատճառի մասին դեռեւս պաշտոնական […]

Քննություն է տարվում հոսպիտալում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար

ՀՀ ՔԿ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու համար, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:  14.06.2017 թվականին՝ ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է 2017 թվականի մայիսի 30-ին «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական […]

«Դա, կներեք, կացինություն է»

Ծռերի արածի մեջ հանցակազմ գտնելով չէ, որ կանխելու եք նման փորձերի կրկնությունը։ Դա, կներեք, կացինություն է։ Միայն հասկանալով, թե ինչու դա տեղի ունեցավ, ու ինչու ժողովրդի բավականին մեծ մասի մոտ դրական արձագանք ունեցավ, կարող եք կանխել։ Իրավական պետություն երազողները ու վկայակոչողները պիտի ինքնահրկիզվեին կամ գոնե նստացույց սկսեին՝ հանցակազմի մասին բղավելով, երբ անպատիժ ազատ էին արձակվում […]

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի ծերերի դժգոհություններից ՄԻՊ-ը տեղյակ է

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ծանոթ է  Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի ծերերի դժգոհություններին: Օրերս նրանք դժգոհություն էին հայտնել ինտերնատի պայմաններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել այդտեղ և խնդիրներ արձանագրել: «Մենք խնդիրներ ենք արձանագրել և՛ հիգիենիկ պայմանների հետ կապված, և՛ դիետիկ սննդի հետ կապված, և՛ […]

ՔԿՀ-ից արձագանքել են «Սասնա ծռերին»

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունն արձագանքել է «Սասնա ծռեր» խմբի արած հայտարարությանը, ըստ որի «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չորս կալանավորված անձանց դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ։ ՔԿՀ-ից հայտնում են, որ բոլոր ՔԿՀ-ներում կալանավորված անձինք պահվում են ՀՀ «Քրեակատարողական օրենսգրքի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» […]

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են

Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի