27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քննություն է տարվում հոսպիտալում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար

ՀՀ ՔԿ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի մահվան հանգամանքները պարզելու համար, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 

14.06.2017 թվականին՝ ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է 2017 թվականի մայիսի 30-ին «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք ընդունված, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Նարեկ Ջիվանի Մխիթարյանի (ծնվ. 1995թ.) կենսաբանական մահը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն՝ սպլենոմեգալիա» ախտորոշմամբ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 13-ին Ն.Մխիթարյանը վիրահատվել և տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ դիմածնոտային բաժանմունք: 14.06.2017 թվականին՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել է, 14.06.2017 թվականին՝  ժամը 06:50-ին, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է կենսաբանական մահը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ