26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2017

Հստակ պայմաններ

Կառավարության այսօրվա՝ հունիսի 15-ի  նիստում վարչապետն անդրադարձավ երկակի նշանակության ապրանքների արտադրանքի արտահանման և ներմուծման վարչաչարության պարզեցմանը։ «Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման ապրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ»,-նկատեց Կարեն Կարապետյանը։ Վարչապետի խոսքով՝  իրենց կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների և այլ սարքերի […]

Խոշոր վթար Երեւանում. բախվել են մարդատար «Գազել»-ը, «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 21102»-ը

Երեւանում, այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են 55-ամյա Գագիկ Դ.-ի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի 2870 Տ համարանիշի, թիվ 47 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, 54-ամյա Կարեն Գ.-ի վարած «ՎԱԶ 21102» մակնիշի 34 ԼR 069 համարանիշի եւ 19-ամյա Սարգիս Կ.-ի վարած Mercedes մակնիշի 01 ՕT 019 համարանիշի ավտոմեքենաները։ […]

Դադիվանքի եկեղեցին կվերականգնվի /ֆոտո/

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Արցախում բավականին հետաքրքիր նախագիծ ենք սկսում. վերականգնելու ենք Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցին: Առավելագույն ուշադրություն պատմական տեսքին ու ատրիբուտներին: Հիմնական գաղափարը՝ ռեստավրացիայի իդելականին մոտ մոդել ստեղծելն է, որպեսզի հետագայում նման միտք ունեցողներն առաջնորդվեն այս սկզբունքներով ու չափանիշներով: Ի դեպ, գաղափարը մի քանի ամիս […]

Խոշոր հրդեհ Վանաձորում. մեկնել է 3 մարտական հաշվարկ

Հունիսի 14-ին, ժամը 19:51-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցում այրվում է բնակելի տուն: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 21:42-ին: Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն վագոն-տնակը (մոտ 54 քմ), կից տան տանիքից մոտ 60 քմ հատվածը, խոհանոցը՝ գույքով (մոտ […]

«Ինչքան սիգ տեսնում եք վաճառքում, Սևանինն է» /տեսանյութ/

  Ձուկը ոչ միայն բարձրորակ սնունդ է, այլև Սևանա լճի  էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Վերջինս շեշտեց՝ եթե ձկան պաշարները պակասեն, դա  կարող է հանգեցնել ընդհուպ մինչև ճահճացման: Բանախոսն ընդգծեց՝ աշխարհում ընդունված է՝ չի կարելի որսալ այն կենդանիներին, որոնք գոնե մեկ անգամ […]

Հաշվել կարկուտի պատճառած վնասները. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի  օրակարգային հարցերին անցնելուց  առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Վարչապետը առաջինը խոսեց վերջերս տեղացած կարկուտի և պատճառված վնասների մասին: «Սույն թվականի հունիսի 12-ին հանրապետության տարածքում կարկուտ է տեղացել: Առավելապես մեծ վնասներ են կրել Արմավիրի մարզի մի շարք համայնքներ: Այս առնչությամբ հանձնարարում եմ. ՀՀ գյուղատնտեսության նախարարին և Տարածքային կառավարման և […]

Պատերազմի վկաները ուժեղ են /տեսանյութ/

«Ծնվել եմ Մատաղիսում, 1992 թվականի բռնագաղթի պատճառով ընտանիքս տեղափոխվեց Ստեփանակերտ: Ստեղծագործել սկսել եմ 11 տարեկանից, սկզբում միայն սիրո թեմաներ էին, որտեղ սերը`մոր, հայրենիքի, հողի մասին էր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը, ով ապրում և ստեղծագործում է Արցախ աշխարհում: Սոնա Համբարձումյանի խոսքով` պատերազմի վկա դարձող մարդիկ ավելի խաղաղ են լինում և ավելի ուժեղ:  […]

Կարևոր հուշագիր Իրանի հետ

Հունիսի 14-ին Թեհրանում կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։ Հուշագրով  նախատեսվում է երկու մարմինների միջև համագործակցության  զարգացում և ընդլայնում հետևյալ ուղղություններով՝ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ […]

Ցավոք. 168 Ժամ

Բոլոր նախարարների պաշտոնները քաղաքական են։ Ո՞րն է նախարարի գործառույթը. իշխող քաղաքական ուժի քաղաքականությունն ապահովել տվյալ բնագավառում։ Ամբողջ աշխարհում այդպես է, Հայաստանում մասամբ է այդպես։ Ցավոք սրտի, Հայաստանում, մեղմ ասած, նախարարներից ոչ բոլորն են, որ ունակ են քաղաքական որոշումներ կայացնել»,-հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը՝ մեկնաբանելով նախարարների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հանգամանքը։ Դ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի