20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հստակ պայմաններ

Կառավարության այսօրվա՝ հունիսի 15-ի  նիստում վարչապետն անդրադարձավ երկակի նշանակության ապրանքների արտադրանքի արտահանման և ներմուծման վարչաչարության պարզեցմանը։

«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման ապրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ»,-նկատեց Կարեն Կարապետյանը։

Վարչապետի խոսքով՝  իրենց կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման ու արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար հստակ ու կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են։

«Նշված խնդիրները հարկավոր է լուծել փաստաթղթավորման պահանջների իրականացվող վարաչարարության պարզեցմամբ», – ընդգծեց վարչապետը։

 ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ԱԱԾ պետին ու առևտրաարդյունաբերության պալատի նախագահին հանձնարարվեց  երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և նշյալ տեսակի ապրանքների արտահանման վարչարարության պարզեցման գործընթացը հնարավորինս արագ , կանխատեսելի ու մատչելի դարձնելու մեխանիզմներ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ