28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2017

Հունիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 16-ին՝ ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության  մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն  Հայկուհի Գևորգյանը:   ԹԵՄԱ՝  բուհական ընդունելության քննաշրջանի մեկնարկը տրված է. հյուրը կխոսի մասնագիտական կողմնորոշման  եւ ընտրության, ինչպես նաեւ  կարիերայի ճիշտ պլանավորման մասին. կներկայացվի վերջին տարիների պահանջված մասնագիտությունների ցանկը:

Լեւոն Արոնյանը` Norway Chess-ի միանձնյա առաջատար

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Այժմ հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրի մյուս արդյունքները. Կրամնիկ – Կարլսեն` 1:0, Վաշյե-Լագրավ – Գիրի` 0:1, Անանդ – Նակամուրա, Սո – Կարուանա` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5 միավոր, 2. Նակամուրա` 4.5, […]

Ինչ խնդիր է լուծում Դավիթ Հարությունյանը /տեսանյութ/

«Եթե նման տեղեկությունները հաստատվեի  կհայտնվեին մամուլում: Գլխավոր հաշվապահի հետ ուրիշ խնդիրներ են եղել»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Նա  հերքեց տեղեկություններն այն մասին, որ ինքը կադրային կրճատումներ է իրականացնում, և  որ ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից: «Եթե որևէ մեկը թերանա, անկախ նրանից նա […]

Վերջին 5 օրերի երկրաշարժերը

Ս.թ. հունիսի 8-ից մինչև 14-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի Հանրապետությունների տարածքներում՝ հունիսի 8-ին, ժամը 22:37-ին, M=1.0, Գավառ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք, հունիսի 9-ին, ժամը 01:37-ին, M=1.9, Քարվաճառ քաղաքից 11 կմ դեպի […]

Կսկսի գործել Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը

Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը […]

Նախագահը նոր նշանակում է կատարել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ. Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության […]

Մահացել է ռուս հայտնի դերասանը

Ռուսաստանի ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը հեռացել է կյանքից 89 տարեկան հասակում։ Դերասանը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։  Դերասանը հիվանդանոցում էր փետրվարից, որտեղ հայտնվել էր ընկելու եւ կոտրվածք ստանալու հետեւանքով։ Բատալովը մահացել է քնի մեջ, պառկել է քնելու եւ չի արթնացել։  Բատալովը հայտնի է այնպիսի սիրված սովետական ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», […]

Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ նշանակելու մասին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»,– ասվում է վարչապետի որոշման […]

Հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի