26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2017

Երևանյան ամառ 2017». կայացել է «Mix Battle Fest 2017» փառատոնը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպել  էր «Mix Battle Fest 2017» փառատոնը: Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ «Mix Battle Fest 2017»-ն է:    […]

«Սյունիք ֆուդ» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից

 «Սյունիք ֆուդ» ընկերությունը  ազատել մաքսատուրքից: Այս մասին համապատասխան որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում:  Ընկերությունը պահածոների արտադրության համար պատրաստվում է ներմուծել սարքավորումներ, որոնց համար նախատեսված մաքսատուրքը չի վճարելու: Նախագիծը ներկայացրեց  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը ընդգծեց, որ   ընկերությունը պատրաստվում է 1.7 միլիարդ դրամի ներդրում կատարել. «Կստեղծվի հիմնական՝ 21 և սեզոնային 210 աշխատատեղ»,- հայտնեց Կարայանը: […]

Ոչ բոլոր գերատեսչություններն են օգտվում e-draft.am հարթակից.վարչապետը դժգոհեց

 «2017 թվականի հունվար ամսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: Նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ»,- ՀՀ կառավարության այսօրվա նիստում հերթական հանձնարարականը տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ իրականացված ուսումնասիրությունների […]

Երեւանը լցվել է օձերով

Հունիսի 14-ին, ժամը 18:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի աստիճանավանդակի տակ նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 14-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի պոլիկլինիկայի մոտ՝ ավտոտնակում, […]

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին դատապարտել են 25 տարվա ազատազրկման

Թուրքիայում 25 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո այսօր դատարանի դահլիճում կալանավորվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն: Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու […]

«Շնորհակալ եմ Միկի, որ ստիպեցիր ինձ սովորական երևույթներին այլ աչքով նայել»

Մոդել, հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան, ում լուսանկարը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ դարձել է սոցիալական ցանցերի թիվ մեկ թեման, նոր լուսանկար է հրապարակել: Պարզվում է, որ արդեն մի քանի օր է մոդելը Հայաստանում է: «Շնորհակալ եմ Միկի, որ ստիպեցիր ինձ սովորական երևույթներին այլ աչքով նայել։ Շատ ջերմ ընդունելություն էր գեղեցիկ Հայաստանում»,-գրել է նա, ապա հայատառ հավելել. «Հայաստանը […]

«Ազատիչ, կպի, խփեմ». Սերժ Սարգսյանին զայրացած չէի տեսել

Սերժ Սարգսյանին զայրացած չէի տեսել։ Երևի քչերն են տեսել։ Էս էդ կադրնա։ Մի անգամ տեսա։ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքն էր զայրացրել։ Չեմ կարող պատմել, թե ինչ էր ասում, բայց Ուորլիքը կուռկուռի ձագ էր դարձել։ Շատ անհաջող համանախագահ էր։ Երևի ամենաանհաջողը ողջ պատնության մեջ։ Ամերիկացիք լուրջ դիվանագետներ էին միշտ ներառում, Ուորլիքի հարցում սխալվեցին։ Ուորլիքը շատերին էր […]

«Հավանաբար, Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում Ալիևին տեսնել»

«Պատերազմի հավանականությունը բավականին մեծ է: Ադրբեջանն իրեն զինել է: Իսկ նախագահները առանձնապես չեն էլ ուզում  հանդիպել: Հավանաբար, Սերժ Սարգսյանն  ընդհանրապես չի ուզում Ալիևին  տեսնել, քանի որ փորձը ցույց է տալիս՝  բանակցություններն արդյունք չեն տալիս: Մեզ վստահության մեխանիզմներ են պետք.  միայն այդ պարագայում կկարողանանք հույս ունենալ, որ, միգուցե, բանակցություններն արդյունք տան», –   ասօր լրագրողների հետ հանդիպման […]

Հրաժեշտ Տաջիկստանի նախագահին

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի