28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2017

Գլխավոր «գործ տվողները» /տեսանյութ/

Երևանի ավագանու  «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ «Ազդարարի» ինստիտուտը դրական ազդեցություն կունենա կոռուպցիայի դեմ պայքարի գործում:  Henaran.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝  «գործ տվող» արտահայտությունն, առհասարակ, աշխատում է չօգտագործել՝ հատկապես հանրության առջև, ապա վստահություն հայտնեց, որ գոնե որոշակիորեն այս ինստիտուտը կնպաստի, որ ոմանք խուսափեն կաշառք տալուց ու վերցնելուց: «Այն մարդիկ, ովքեր  ամենաշատն են […]

Կադրային փոփոխություններ Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Դավիթ Հարությունյանի հրամաններով՝ արդարադատության նախարարի խորհրդական Բագրատ Ղազինյանը 2017 թվականի հունիսի 7-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեկ այլ հրամանով հունիսի 1-ից Նունե Խաչատրյանը հասարակական հիմունքներով նշանակվել է նախարարի խորհրդական, իսկ Էլեն Մանուկյանը 2017 թվականի հունիսի 8-ից զբաղեցնում է նախարարի օգնականի պաշտոնը:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 16-ին Ժամը  10.00-20.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Կոշ, Շամիրամ, Դպրևանք, Նոր-Եդեսիա  համայնքների  և «Կոշ» քրեակատարողական հիմնարկի  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Օրորոցում կխեղդեն. Հրապարակ

Իրականում Հայաստանում հեղափոխություն անելը շատ բարդ է ոչ միայն ընդդիմության համար, այլեւ իշխանության՝ եթե նա որոշել է կտրուկ փոխել տնտեսական վիճակը, հանրային հոգեբանությունը կամ սոցիալական ոլորտի խոշոր բարեփոխումներ անել։ Եվ պատճառն այն է, որ մեր հասարակությունը ոչ միայն սարսափելի պահպանողական է՝ իր հայրերի ու պապերի ավանդույթներից, իր հին-փտած կենցաղից կառչած, այլեւ յուրաքանչյուր նոր բան սվիններով […]

Երիտասարդ աղջիկն ընկել է 8-րդ հարկից

Հունիսի 14-ին՝ երեկոյան ժամը 22-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենքից մարդ է ընկել։ Ինչպես Henaran.am-ին հայտնել են ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը բակում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի: Պարզվել է, որ վերջինս ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով շենքի 8-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից: Մահացածը նույն շենքի 8-րդ […]

Կայացել է Ալբերտ Ազարյանի գավաթի խաղարկությունը

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել են 35մարմնամարզիկներ: Գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ ԱրթուրԴավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի  և պտտաձողի […]

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու […]

Փողային գզվռտոց Հաց բերողի շուրջ. Հրապարակ

Զարմանալի է Արթուր Սարգսյանի երկրպագուների, ֆանատների, հարազատների, նրան աջակցող ՀԿ-ների, նրա փառքին շուլալված անձանց, նրան պաշտպանողների ու աջակցողների գզվռտոցը նրա մահից հետո։  Նախ՝ Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, խմբագրություններով անցավ, եկավ նաև «Հրապարակ»։ Նա սիգարետը սիգարետի հետևից կպցնելով, պատմում էր, որ որդու հուղարկավորության հարցերով հանձնախումբն իրականում ոչինչ չի արել, մահվան ժամանակ եղել է դուդուկ ու […]

«Ռսի տանկերը ավիրում են». ռուսական զինուժը անցնում է սահմանները. Հայկական Ժամանակ

Armtimes.com-ը մի քանի օր է՝ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը: «Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի