08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Սյունիք ֆուդ» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից

 «Սյունիք ֆուդ» ընկերությունը  ազատել մաքսատուրքից: Այս մասին համապատասխան որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում:

 Ընկերությունը պահածոների արտադրության համար պատրաստվում է ներմուծել սարքավորումներ, որոնց համար նախատեսված մաքսատուրքը չի վճարելու:

Նախագիծը ներկայացրեց  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարը ընդգծեց, որ   ընկերությունը պատրաստվում է 1.7 միլիարդ դրամի ներդրում կատարել. «Կստեղծվի հիմնական՝ 21 և սեզոնային 210 աշխատատեղ»,- հայտնեց Կարայանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հարցրեց. ««Սյունիքֆուդ»-ը այն ընկերությո՞ւնն է, որը մենք այցելել էինք»:

Կարայանի դրական պատասխան տվեց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ