27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ:

2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից 24-ամյա բնակչուհին ընկել է և մահացել:

                Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

24-ամյա աղջկա մահվան հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն  տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ