27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեն մոռացել Նիկոլի «եվրոյոնջա»-ն

«Ելք» դաշինքի հետ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո հատկանշական է։ Ճիշտ է, դաշինքը նախընտրական շրջանում հրաժարվեց հստակ արևմտյան դիրքորոշման արտահայտումից, որովհետև Եվրոպայում ու Ամերիկայում դեռևս չեն մոռացել Նիկոլ Փաշինյանի հայտնի «եվրոյոնջա» արտահայտությունը, սակայն ամեն դեպքում այս պահին խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ու դաշինքներից ԵԼՔ-ը միակն է, ում հետ ամերիկացիները քիչ թե շատ կարող են համագործակցել։ Նախ՝ վերջին ժամանակներս Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունները զարգանում են բավականին իմպուլսիվ տեսքով։ Ընդ որում՝ և՛ դրական, և՛ բացասկան իմաստով։

Դրականն այն է, որ շատ շուտով Հայաստանի ու Եվրամիության միջև միգուցե քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրվի, իսկ բացասականն այն է, որ նույն Հայաստանում մի քանի շաբաթ առաջ ձերբակալվել են Եվրամիությունից ստացվող ամենամեծ գրանտների ու ծրագրերի համակարգողն ու նրա օգնականները։

Ինչ մնում է ԱՄՆ-ին, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի՝ տարածաշրջանի վերաբերյալ հստակ դիրքորոշման արտահայտման բացակայությունը՝ այս երկիրն այս կամ այն կերպ պետք է առնչություն ունենա Հայաստանի հետ ինչ-որ կերպով իր ծրագրերը ներկայացնելու ու իրականացնելու համար։ Արտախորհրդարանական ուժերի վրա հույս դնել չարժե, որովհետև այս պահին պարալիզացված վիճակում են, մնում է միայն ԵԼՔ-ը, որի վերաբերյալ, կրկնում ենք, շատ վերապահումներ կան, սակայն այս պահին ռեալ այլընտրանք չկա։ Այլ կերպ ասած՝ դաշիքնը կարող է դիտվել որպես չարյաց փոքրագույն ԱՄՆ հետ գործընկերության համար:

Գրիգոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ