26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2017

ՕՐՕ-ն ոչ միայն իր պարտության մեջ է մեղադրում «Ելքին» (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ նոր պառլամենտի որակը սարսափելի է լինելու: «Այն ավելի վատն է լինելու, քան նախորդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Իսկ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ այս պառլամենտն իր որակական կազմով, ինելեկտուալ առումով ավելի բարձր է, քան նախորդը: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի վերաբերյալ շրջանառվող լուրերին, թե այն իշխանության […]

Ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն գեղեցկուհիներ 2001թ. Միսս Հայաստան Իրինա Թովմասյանը և 2016թ. առաջին Վիցցե միսիս Եվրոպա Աննա Դեմրիխանյանը: ԹԵՄԱ՝ ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության տոնը. գեղեցկուհու և մոր կերպարի ընկալումը մեր օրերում:

Ըստ հաղորդման` պատոնատար անձը 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք է պահանջել և ստացել

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ […]

Ո՞վ է գնահատելու նախարարին/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքվեցին , թե իր վերանշանակումը հավանակա՞ն է, թե՞ ոչ: «Չեմ կարող ասել, ես չեմ գնահատելու իմ աշխատանքը»,-ասաց նախարարը: Ո՞վ է գնահատելու՝ հարցին Իգնատի Առաքելյանը արձագանքեց.«Վարչապետն ու նախագահը»: Մանրամասները՝ տեսանյութում:  

Անիմաստ ամբիցիաները դեռ ոչ մեկին ոչ մի օգուտ չի տվել

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դիմում-նամակ բոլոր քաղաքական գործիչներին Հարգելի քաղաքական գործիչներ Ապրիլի 2-ի ընտրությունները դեռ երկար և մանրամասն վերլուծության կարիք ունեն: Բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ ղժղժոցը, ճվճվոցը, ծայրահեղ ռադիկալիզմը այլևս անցյալում են: Խնդրում եմ Ձեզ, մի քարկոծեք և մրոտեք իրար: Դա ոչ մի դիվիդենտ չի բերի ոչ միայն […]

«Կարմիր լամպերը միանշանակ այսօր պետք է վառվեն»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ «Տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի» գործունեությանը: Վարչապետը տեղեկացրեց, որ վերլուծական կենտրոնի նպատակն է իրականացնել համայնքներում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն:  «Տեղական ինքնակառավարման ինստիտուտներ չունենք և այնտեղ չունենք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել»,- նկատեց վարչապետը:  Նա հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման […]

Գարո Փայլանը բարձրացրել է Թուրքիայի արտգործնախարարության արխիվի հարցը

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի համաձայն՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները և ադյոք դրանց մի մասը վնասվել, ոչնչացվել է: Հայ պատգամավորը նաև […]

Տոնական միջոցառումներ՝ ապրիլի 7-ի կապակցությամբ

Սիրելի՛  համաքաղաքացիներ, Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով: Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի