Հարցերին պատասխանում եմ. Տարոն Մարգարյանը պատրաստ է /տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀՀԿ թիմի թեկնածուները այսօր` ապրիլի 27-ին հանդիպեցին Նոր Նորքի ընտրողների հետ: Գործող քաղաքապետ և քաղաքապտի թեկնածու Տարոն Մարգարյանը զրուցեց մարդկանց հետ ու կիսեց նրանց մտահոգությունները: Տարոն Մարգարյանը նկատեց, որ համատիրությունները չեն աշխատում և չեն կատարում իրենց ֆունկցիան: «Բոլորս միասին պետք է պահանջենք»,-ընդգծեց Տարոն Մարգարյանը: