Կանդելակիի հերթական գրառումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին

Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հերթական գրառումն է արել սոցիալական ցանցերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին: Այս անգամ նա հայ ֆուտբոլիստի լուսանկարին կցել է Պարույր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը: Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես […]