Ամեն ինչ Ալլա Պուգաչովայի մասին․ Պրիմադոննան նշում է տարեդարձը /ֆոտո/

Այսօր ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է։ Երգչուհին կարիերան սկսել է գրեթե կես դար առաջ եւ մինչ օրս համարվում է ռուսական էստրադայի թագուհին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ երգչուհու կյանքից։

Պուգաչովայի մայրը երազում էր, որպեսզի դուստրը դաշնակահարուհի դառնա։ Նա անգամ երաժշտական դպրոց է ավարտել ու նվագել՝ մոր ստիպելով։
Երաժշտական դպրոցի ավարտից հետո Պուգաչովան անգամ մի քանի ամիս դպրոցում երգի ուսուցչուհի է աշխատել։
Պուգաչովայի առաջին ամուսինը Միկոլաս Օրբակասն էր, ում հետ ծանոթացել է էստրադա-կրկեսային ուսումնարանում։ Միկոլասը կնոջից 3 տարով մեծ էր։ Երբ Պուգաչովան հղիացավ, զույգը վստահ էր, որ որդի է ունենալու եւ անգամ անուն էին որոշել՝ Ստանիսլավ։ Արդյունքում աղջիկ ծնվեց, եւ նրան Քրիստինա անվանեցին։

Երբ Պուգաչովան նոր էր համերգներ տալիս, նա մի համերգի դիմաց ստանում էր մեկ տոմսի արժեք՝ 8 ռուբլի։ Ընդ որում, դահլիճը միշտ լեփ-լեցուն էր լինում։

Եւս մեկ հետաքրքիր փաստ։ 80-ականների սկզբին ոմն Անատոլի Նագիեւը որոշել էր սպանել Պուգաչովային։ Մի անգամ հանցագործը շատ մոտեցել է իր համար ատելի երգչուհուն, սակայն սպանությունն իրականացնել նրան չի հաջողվել։ Ավելի ուշ պարզվել է, որ Նագիեւը 4 կնոջ է սպանել։ Նրան մահապատժի ենթարկեցին։
Եւս մեկը։ Լյուսյան՝ Պուգաչովայի լեգենդար դարձած սպասուհին, մինչեւ Պուգաչովան աշխատել է երգչուհի արիսա Մոնդրուսի տանը։ Հենց վերջինն է առաջին անգամ երգել Պուգաչովայի գլխավոր հիթերից մեկը՝ «Миллион алых роз»-ը։

ԽՍՀՄ-ում լայն տարածում ունեին պլաստիկե տոպրակները՝ Պուգաչովայի լուսանկարներով։ Նման տոպրակ ունենալը խիստ նորաեւ էր համարվում եւ ոչ բոլորին էր հասու։
«Ռուսաստանի էլիտան» թերթը 2008-ին հարցում է իրականացրել ու պարզել, թե ովքեր են ռուսաստանցիների կարծիքով երկրի ամենաէլիտար մարդիկ։ Պուգաչովան հարցման արդյունքում երրորդն է եղել՝ զիջելով միայն նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։
Պուգաչովան եւ նրա ներկայիս ամուսին Մաքսիմ Գալկինը երկվորյակ երեխաների ունեն՝ Գարրին եւ Ելիզավետան։ Ասում են՝ զույգը որդուն անվանել է Հարի Փոթերի պատվին, դստերը՝ Մեծ Բրիտանիայի թագուհու։
