Մատյան Ողբերգության
Աստվա՛ծ Ողորմած, Բազմագո՜ւթ, Հզո՜ր, Ահռելի՜ կամքով, Մարդասե՜ր, Օրհնյա՜լ, Անճա՜ռ, Կենդանի՜, և ոչ մի անգամ Քեզանից ելնող Խոսքը չի մնում անձեռնարկելի, բոլո՛ր խոսքերդ էլ դառնում են գործե՛ր, որ՝ անհնար է պատկերել մտքում: Քո միջոցով է փշերի պատած խստության միջից քաղցրության պտուղ ելնում ու հասնում, Սկզբնահա՛յրդ Ես նման բաների՝ Քո զարմանավոր սուրբ կանոններով, որոնցով կյա՛նքն է հավիտենական: […]