24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2017

«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի ելույթը նախորդ խաղում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին փոխարինողների թվում թողել «Էվերտոնի» դեմ  ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում, որը, հիշեցնենք,  ավարտվել էր 1:1 հաշվով: «Ինձ դուր չեկավ Մխիթարյանի ելույթը նախորդ խաղում, այդ պատճառով նա մնացել էր պահեստայինների նստարանին: Ինչ վերաբերում է Պոգբային, նա պատրաստ չէր խաղալ մեկնարկային րոպեներից, բայց ուրախ […]

Այն, ինչ որ արվի նախարարի կողմից, բարձր մակարդակի կլինի. Արթուր Իսպիրյանը` Արմեն Ամիրյանի նախաձեռնությունից

Երգիր Արթուր Իսպիրյանը կարծում է, որ եթե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ստեղծվելիք սնվելու համար հատկացվելիք տարածքը լինելու է գեղեցիկ, ճաշակով, ինչու ոչ թող լինի: «Չեմ կարծում, որ դա կլինի ռեստորան: Նույնիսկ ես մտածում եմ, որ դա պիտի լինի արվեստագետների, մշակույթի ներկայացուցիչների համար լինի, թե չէ ամեն մարդու համար, որ փողոցից ուղղակի գա […]

«Ելք» խմբակցության կազմը

«Ելք» դաշինքն Ազգային ժողովում մանդատների քանակով 3-րդ ուժն է լինելու, 9 մանդատ է ունենալու: Ռեյտինգային կարգով խորհրդարանում են լինելու Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը:  Իսկ համամասնական ցուցակից խորհրդարանում կլինեն Էդմոն Մարուքյանը,Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը:    

Տեսողությունից զուրկ Լուսինեի հուզիչ կատարումը /տեսանյութ/

Տեսողության խնդիր ունեցող Լուսինե Դավությանի առաջին ձայնասկավառակն իրականություն է դարձել: Այս մասին  ասաց Լուսինեն Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Լուսինե Դավությանը նշեց, որ իր ձայնասկավառակում ներառված են բացառապես ժողովրդական երգեր.«Կռունկ», «Լուսին», «Մերիկ», «Րուրի», «Շարանի»: Նա մեր ընթերցողին նվիրեց մի գեղեցիկ կատարում. «Կանչե կռունկ, կանչե քանի գարուն է…»: Լուսինեն նպատակներ ու ծրագրեր ունի: Նա ցանկանում է, որ […]

Հադրութի շրջանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումը նորմալ է անցել

Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում: Արցախի ԱԳՆ-ից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան […]

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի՞

«Բոլոր դեպքերում,  եթե առկա է մրցակլցություն,  յուրաքանչյուր մրցակից ձգտում է բարձր արդյունք գրանցել, իսկ եթե  դա չի ստացվում, բնականաբար, կարող է հիասթափություն  լինել: Ամեն դեպքում,  ընտրությունների մասին խոսելով՝    պետք է նշել՝ առիթ չկա այն թերագնահատելու ու արդյունքների առումով դժգոհություն արտահայտելու», -Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց «Ծառուկյան» դաշինքին անդամ Վարդան Բոստանջյանը, ով կարողացել է […]

Ովքեր են լինելու ՀՅԴ խմբակցությունում

Հայ յեղափոխական դաշնակցությունն Ազգային ժողովում ամենաքիչ մանդատներ ունեցող խմբակցությունն է լինելու: Այն ունենալու է 7 պատգամավոր: Ռեյտինգային կարգով խորհրդարան են անցնելու Սուրեն Մանուկյանը, Ռոմիկ Մանուկյանը, Անդրանիկ Կարապետյանը: Իսկ համամասնական ցուցակի առաջին 4 հորիզոնականներն են զբաղեցնում  Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը,  Դավիթ Լոքյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Հաշվի առնելով, որ Դավիթ Լոքյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար է, նրան էլ հաջորդում են […]

Գեղամը ձերբակալվել և տեղափոխվել է

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեղամ Ա.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Խափանման միջոցը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի