25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2017

Եղեք օրհնված

Աստծո ճանապարհը կատարյալ է: Տիրոջ Խոսքը կրակով մաքրված է: Նա պահապան է ամեն Իրեն հուսացողների համար: Աստծո Խոսքը մեզ ուղղորդում է Տիրոջ ճանապարհով: Աստծո Խոսքին հնազանդվողներն են, որ ընթանում են փրկության նեղ ճանապարհով: Աստծուն հուսալ նշանակում է բազմաթիվ ճանապարհներից և թվացյալ լուծումներից ընտրել այն մեկը, որը չի հակասում Աստծո Խոսքին և համահունչ է Նրա սկզբունքներին: […]

Դատախազը հայհոյել է «Միայնակ Գայլին»

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների արգելքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը:  Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանը նշեց, որ երեկ՝ ապրիլի 4-ին Խանդոյանի գործով դատական նիստը կայացել է դռնփակ, այդ իսկ պատճառով պաշտպանական կողմը լքել է նիստերի դահլիճը: […]

Սխալ դուրս եկավ

«Այն քաղաքական գիծը, այն ծրագրային պլատֆորմը, որով ՀԱԿ-ը հանդես էր գալիս, պարզ էր, որ դա պոպուլիստական չէ: Աովորաբար ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը պոպուլիստական հայտարարություններով են հանդես գալիս այս կամ այն չափով, նման էլեմենտրներ ունենում են: Իսկ այս թեման՝ խաղաղության կոնցեպտն, ի սկզբանե, հասկանալի էր, որ դժվար մարսելի կարող է լինել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ […]

«ԻԳԼԱ»-ի գործով կալանավորվածի հայտարարությունը. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել։ Բանն այն է, որ մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում:  Ինչպես հայտնի Է՝ մարտի 22-ին ԱԱԾ-ն հւսյտարարել էր, որ հայտնաբերվել է «ԻԳԼԱ» տեսակի զենիթահրթիռայիև համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի […]

«Բրավո երկրի նախագահին»

«Ես հիացել էի նախընտրական քարոզչությամբ: Վերջին քսանհինգ տարիների ընթացքում այսպիսի  քարոզարշավ  չէինք ունեցել:  Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան արտահայտել իրենց մտքերը, ասել այն, ինչ ուզում էին: Բրա՛վո հեռուստատեսություններին,  ու հատկապես Հանրային հեռուստաընկերւթյանը. բոլորին նկարում էին ու ցույց էին տալիս հեռուստատեսությամբ: Պետք է ասեմ, որ ես այս կարծիքն արտահայտեցի ոչ այն պատճառով, որ ես Հանրայինի հետ […]

Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Ապրիլի 5-ին, ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 և արևելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներում 3 բալ […]

Ինչու չգրավեցին Ազատության հրապարակը. Հրապարակ

ՕՐՕ դաշինքի կենտրոնական գրասենյակում երեկ փակ նիստ է հրավիրվել, մասնակցել են դաշինքի ներկայացուցիչներ, քննարկել ընտրություններին թույլ տված սխալները, բացթողումները և, բնականաբար, հետընտրական գործողությունները։ Թերթի աղբյուրները վստահեցրել են, որ ՕՐՕ դաշինքն առանց վարանելու կգրավեր Ազատության հրապարակը, շուրջօրյա հանրահավաքներ կձեռնարկեր, սակայն ընտրությունների արդյունքներից շոկի մեջ հայտնվածները ռեալ են գնահատել իրենց շանսերն ու հասկացել, որ լեփ-լեցուն հրապարակ պահելը խաղուպար […]

Ընտրությունների ժամանակ լրագրողներին խոչընդոտել են. մանրամասներ

ՀՀ ԱԺ 02.04.17թ. ընտրությունների նախապատրաստման և անցկացման ողջ ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի առանձնահատուկ մշտադիտարկման առարկա են հանդիսացել և հանդիսանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները:  03.04.17թ. a1plus.am կայքում հրապարակվել է «Լրագրողներին խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն» վերտառությամբ հոդվածը, որում նկարագրվել են նման բնույթի 10 դեպքեր:  Հրապարակված դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ […]

Ռեկորդ են խփել. Ժամանակ

Այս խորհրդարանական ընտրություններին ամենաշատ փողը ծախսել են երկու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու՝ Արայիկ Գրիգորյանը, ով Արարատի մարզում հսկայական ձայներ է ստացել և Լոռու մարզում՝ Կարեն Կարապետյանը։ Երրորդ տեղում նույն ընտրատարածքում առաջադրված Արկադի Համբարձումյանն է (Դերժավայի Արկադիկ)։ Թվարկված թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրարշավի ու ընտրակաշառքի գումարները հասնում են մինչև 10 միլիոն դոլարի։ Ամենաքիչ փողը ամենամեծ արդյունքով ապահովել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի