14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Բրավո երկրի նախագահին»

«Ես հիացել էի նախընտրական քարոզչությամբ: Վերջին քսանհինգ տարիների ընթացքում այսպիսի  քարոզարշավ  չէինք ունեցել:  Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան արտահայտել իրենց մտքերը, ասել այն, ինչ ուզում էին: Բրա՛վո հեռուստատեսություններին,  ու հատկապես Հանրային հեռուստաընկերւթյանը. բոլորին նկարում էին ու ցույց էին տալիս հեռուստատեսությամբ: Պետք է ասեմ, որ ես այս կարծիքն արտահայտեցի ոչ այն պատճառով, որ ես Հանրայինի հետ կապ ունեմ: Բրա՛վո երկրի նախագահին, որ հնարավորություն  տվեց, որ մեր երկրում անցկացվեն այսպիսի ընտրություններ. իշխանության տերը, վերջին հաշվով, ինքն է: Նա բոլոր կուսակցություններին ինքնարտահայտվելու հնարավորություն տվեց: Դա մեծագույն հաջողություն էր», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  գրող-հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը:

Վերջինս շեշտեց՝ ինքը և իր հարազատներն իրենց վստահության քվեն տվել են ՀՀԿ-ին՝ վստահ լինելով, որ ՀՀԿ-ն կկարողանա ապահովել մեր երկրի կայուն զարգացումը:

«Այս ընտրությունները մեզ համար մեկ քայլ առաջ էին՝ դեպի ժողովրդավարությունը. ավելին ասեմ՝   ոչ թե քայլ, այլ թռիչք էր դա», – եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ