25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2017

«Այս ընտրությունները շոու էին»

Այս ընտրական գործընթացը խնամքով թաքցված շոու էր։ Նման գնահատական ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին տվեց Երևանի թիվ 3/18 ընտրատեղամասում  ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Գոհար Արշակյանը կարծում է՝ այս ընտրությունները ընդամենը շոու էին։  «Շատ ամաչում եմ, որ իշխող կուսակցությունը շռնդալից հաղթանակ տարավ, հետո էլ համազարկեր տվեց»,-  բանախոսը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ […]

Ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: ԹԵՄԱ՝ ԱԺ նախընտրական գործընթացներն ինչպե՞ս անդրադարձան երկրի տնտեսության վրա. հետընտրական շրջանում սպասվող տնտեսական փոփոխությունների հեռանկարները:

Կաշառքը այլ բան է . Գագիկ Մինասյան

«Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունները մեծ քայլ էին դեպի առաջ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Մինասյանի խոսքով ՝ նեգատիվ երևույթներ եղել են, բայց չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա և քաղաքական ուժերի ԿԸՀ չդիմելը դրա վառ ապացույցն է: Գագիկ Մինասյանը  ընտրողներին 10.000 դրամ բաժանելը  ընտրակաշառք չի համարում ։ Նրա […]

«Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար. նա պետք է լիներ ԱԺ-ում» /տեսանյութ/

«25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ», ֊ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր֊Գուլանյանը։  Բանախոսը շեշտեց՝ իր  համար անակնկալ չէին այդ արդյունքները: Տեր-Գուլանյանին  զարմացրել է ԵԼՔ դաշինքի արդյունքը: «ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա»,  շեշտեց […]

Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գեւորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՔԾ-ից  հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ եւ այն դրել շրջանառության մեջ: Այսպես, նախաքննության արդյունքում […]

Ադրբեջանցին պիտի հիմար լինի, որ նման կերպ էլի թեժացնի. Վովա Վարդանով

«Պատերազմը սկսվել է ու չի ավարտվել, ապրիլյան թեժացումներ միշտ հնարավոր են, ուղղակի մեծ հարց է, թե կգնա պատերազմի Ադրբեջանը, ես կարծում եմ՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Ապրիլից հետո, կարելի է ասել, մեր զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, այդ որոշակի անսպասելիությունն այլևս չի լինելու, ադրբեջանցին պիտի […]

Մտավախություն ունեմ, որ իշխանությունը կարող է քանդել. Մարտիրոսյանը՝ ԲՀԿ-ի դերից

««Բարգավաճ Հայաստանը» կարող է ընդդիմության դերը տանել, ինքը դասական իմաստով ընդդիմություն չի լինի, բայց միևնույնն է, ժողովրդի շահի պաշտպանություն այնտեղ եմ տեսնում, թեև մտավախություն ունեմ, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի տանիքի տակից այսպես ասած առանձին պատգամավորների հետ աշխատելով կփորձի դա քանդել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե խորհրդարան անցած […]

Հատուկ քննության կարիք ունի ընտրողների անսպասելի բարձր մասնակցությունը. ՀՅԴ

Ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները խորհրդարանական և ընտրական համակարգերի առաջին փորձությունն էին՝ քաղաքական նոր մշակույթ ձևավորելու, նոր սկիզբ դնելու առաջադրանքով։ Այս մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեկնելով նախընտրական շրջանի, ընտրության օրվա և արդյունքների վերլուծությունից՝ Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը արձանագրում է. ա. Քաղաքական համակարգի կայացման […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 8-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է, 8-9-ը սպասվում է անձրև:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի