07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար. նա պետք է լիներ ԱԺ-ում» /տեսանյութ/

«25 տարվա ընթացքում առաջին անգամ հրաշք քարոզչություն է տեղի ունեցել. ամեն մեկն ասաց այն, ինչ ունեցավ», ֊ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր֊Գուլանյանը։

 Բանախոսը շեշտեց՝ իր  համար անակնկալ չէին այդ արդյունքները:

Տեր-Գուլանյանին  զարմացրել է ԵԼՔ դաշինքի արդյունքը: «ԵԼՔ֊ը միանգամայն ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր քաղաքական ուժ կա»,  շեշտեց բանախոսը:
Վերջինս շեշտեց՝ շատ կուզենար նորընտիր ԱԺ-ի կազմում տեսնել Հրանտ Բագրատյանին: 
«Ես ցավում եմ Հրանտ Բագրատյանի համար. նա պետք է լիներ Ազգային ժողովում»։ Ինքը կուզեր նաև ՕՐՕ դաշինքին տեսնել օրենսդիրում, բայց դրա համար ժողովրդին չի մեղադրում. «Մարդիկ լսել են ծրագրերը, և ձայն են տվել։ Վարչապետ Կարեն Կարապետյանին հավատացին մարդիկ», – նշեց բանախոսը:

https://www.youtube.com/watch?v=4uqbUOoPHQw

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ