14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մտավախություն ունեմ, որ իշխանությունը կարող է քանդել. Մարտիրոսյանը՝ ԲՀԿ-ի դերից

««Բարգավաճ Հայաստանը» կարող է ընդդիմության դերը տանել, ինքը դասական իմաստով ընդդիմություն չի լինի, բայց միևնույնն է, ժողովրդի շահի պաշտպանություն այնտեղ եմ տեսնում, թեև մտավախություն ունեմ, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի տանիքի տակից այսպես ասած առանձին պատգամավորների հետ աշխատելով կփորձի դա քանդել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե խորհրդարան անցած որ ուժին է համարում ընդդիմություն:

Դաշինքի շտաբի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ ընդդիմություն է այն ուժը, որը հայտարարում է, որ ընդդիմություն է ու մաս չի կազմում կառավարող կոալիցայի:

Իսկ «Ելքն», ըստ Արմեն Մարտիրոսյանի, իշխանական պրոյեկտ է:

Ավելի վաղ բանախոսները հայտարարել էին, որ պայքարը շարունակվելու է: Հարցին, թե իսկ դաշինքի առաջնորդների մոտ ինչ տրամադրություն է, արդյոք Սեյրան Օհանյանը հիասթափված չէ, Ա. Մարտիրոսյանն արձագանքեց. «Շատ նորմալ տրամադրություն է, Սեյրան Օհանյանը, երբ  92-93 թվականներին ծանր վիճակում էր, երբ Արցախի կեսը տվել էին ու հողերն ազատագրում էին, ավելի ծանր ժամանակներ են տեսել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ