«Սամալյոտի պոչի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին». վարչապետը հասավ ուզածին /տեսանյութ/
Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն Ավիա»-յի առաջին օդանավը այսօր վայրէջք կատարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Ընկերությունը կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր: Առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով: «Տարոն-ավիայի» սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը երկար ժամանակ արտերկրում է չվերթներ է իրականացնում: Ու պատահական չէ, որ օդանավը կրում է տաղանդավոր գյումրեցի արտիստի` Մհեր Մկրտչյանի անունը. […]