Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 16 քրեական գործեր
Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 07.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ […]