Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում Ստամբուլում

Ապրիլի 24-ին առավոտյան Ստամբուլի Սուլթան Ահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ միջոցառումը կազմակերպել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD): Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Եվրոպայից և աշխարհի տարբեր վայրերից եկած հայեր: Մասնակիցները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ճանաչիր Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրիր, փոխհատուցիր»: […]