05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2017

Հայ երիտասարդությունը ջահերով երթով բարձրացրեց պահանջատիրության ձայնը /ֆոտո/

Ապրիլի 23-ին՝ ժամը 20.00, Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը, որը կազմակերպել էին ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ջահերով երթին միացել էին հազարավոր պահանջատեր երիտասարդներ, ուսանողական և հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, որոնց բոլորի պահանջը ոճրագործ Թուրքիայից մեկն է՝ Հայոց […]

Այլևս երբեք թույլ չենք տալու․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մենք խնկարկում ենք հիշատակը մեր սրբադասված նահատակների: Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որ ի կատար ածվեց բացառիկ, մինչ այդ չտեսնված դաժանությամբ և հետևողականությամբ: 1915 թվականի ապրիլի 24-ին հազարամյակներով չափվող […]

Այսօր այդ օրը չի

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ԴԱՀԿ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի աշխատակիցները՝ իրենց ղեկավարների հետ միասին։ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին օրեր առաջ կառավարության դիմաց տեղի ունեցած ակցիայից։ Հիշեցնենք, որ տոնավաճառների աշխատակիցները բողոքի ալիք էին բարձրացրել, իսկ ՊԵԿ-ն էլ դա համարել էր ուղղորդված։ Սակայն այսօր Վարդան Հարությունյանը չցանկացավ անդրադառնալ այդ թեմային՝ նշելով․ «Այսօր այդ օրը չի»։

Չենք գալիս ծաղիկ դնելու եւ ամբողջ տարին ապրելու ապրիլի 25-ի հոգեբանությամբ․ Հայկ Դեմոյան (տեսանյութ)

«Եթե ձեր հարցը կրկնեմ ես ինձ համար, ուրեմն զենքերը վայր կդնեմ։ Բայց այդպես չէ․ 100-ամյակից հետո տրամաբանորեն պետք է որ ակտիվության որոշակի նվազում լիներ։ Ի վերջո հարյուրամյակն ինչ էր՝ ուժերի գերհամախմբումն էր, գերմոբիլիզացիա էր՝ տարբեր միջոցառումներ, քննարկումներ ձեռնարկելու համար։ Տրամաբանորեն այդ էներգիայի պարպումը տեղի ունեցավ, եւ կարծում եմ, որ հետագա տարիներին մենք կտեսնենք նոր որակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի