25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2017

Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետևում. Լևոն Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե չի նպաստում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ հակառակը` ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: Դիտարկմանը, թե վերջին շրջանում նոր երկրներ չկան, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նա արձագանքեց, թե դրա մեղավորը ՀՀ իշխանությունները չեն և […]

Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները /ֆոտո/

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: Նրանք են.   Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի.մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք […]

Եվ դրա համար որեւէ պաշտոն պետք չէ. Ռուբեն Վարդանյան

«Կարծում եմ, որ Հայաստանին ավելի շատ եմ օգնում իրականացված ծրագրերով: Դրա համար պետք չէ կառավարության կազմում ներառվել կամ քաղաքականությամբ զբաղվել: Այն, ինչ մենք անում ենք, դրական դերակատարում ունի, եւ դրա համար որեւէ պաշտոն պետք չէ»,-այսօր Ծիծեռկանաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, IDeA հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է իրեն տեսնենք Կառավարության […]

Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի կառավարությունն ու նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:  Կառավարության խոսնակ Նիկոս Խրիստոդուլիդեսը  ցեղասպանությունն անվանել է նողկալի հանցանք և մարդկության պատմության մեջ ամոթալի գլուխ։ «Կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին և վերահաստատում լիակատար աջակցությունը միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործին»,- ասել է նա:

Թուրքիան կշահի, եթե ճանաչի Ցեղասպանությունը

Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն  Արփի Վարդանյանը կարծում է, որ Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն կխանգարի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նա նկատեց, թե սա ոչ միայն մեր շահերից չէր բխում, այլև առաջին հերթին հենց Թուրքիայից: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան առաջին հերթին կշահի, քանի որ ցույց կտա, որ անցյալը չի ժխտում, դրանից […]

Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում. փոխոստիկանապետ (տեսանյութ)

ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չպատասխանեց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դանակահարության ելքով վիճաբանության հետ իր եւ եղբոր կապի վերաբերյալ հարցին: Նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում, եւ դրա ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Պետք է ուժեղ լինես, որ պարտադրես. Արամ Մանուկյան /տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 24-ին,   Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրում՝ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր ազգը ունի արդարության , արդար վճռի ու սխալները ուղղելու հնարավորություն:  «Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ: Այստեղ մի լուծում կա. միայն ուժեղ  Հայաստանը կարող է լինել  Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այլ լուծում չկա: Դու պիտի ուժեղ […]

Պահել երդումը՝ Ցեղասպանության դեմ պայքարելու համար․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին Ինստագրամի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում ասում է․ «Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի՝ պահել խոստումը եւ պայքարել Ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի»:

Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Փանգալթը մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Թուրքալեզու «Alevinet» կայքը հայտնում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն: Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի