13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետևում. Լևոն Սարգսյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե չի նպաստում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ հակառակը` ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում նոր երկրներ չկան, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նա արձագանքեց, թե դրա մեղավորը ՀՀ իշխանությունները չեն և ոչ էլ դիվանագիտությունը:

«Չեմ կարծում, թե Հայաստանի դիվանագիտական ջանքերի գործում թերություններ կան, մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք անել, դեռ մի բան էլ ավել»- ասաց նա:

Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը անում է ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, Լևոն Սարգսյանը պատասխանեց. «Այո, ամեն ինչ անում է»: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, Լևոն Սարգսյանն ասաց. «Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետևում, բացարձակապես դրանով չեմ զբաղվում»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ