11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է ուժեղ լինես, որ պարտադրես. Արամ Մանուկյան /տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 24-ին,   Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրում՝ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր ազգը ունի արդարության , արդար վճռի ու սխալները ուղղելու հնարավորություն: 

«Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ: Այստեղ մի լուծում կա. միայն ուժեղ  Հայաստանը կարող է լինել  Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այլ լուծում չկա: Դու պիտի ուժեղ լինես և կայացած, որպիսի պարտադրես ճանաչել քո արդար դատը, իսկ Հայաստանը այդ ուղղությամբ չի գնում: Հայաստանը գնում է բացարձակապես այլ ուղղությամբ, որն ուղղակի ողբերգական է»,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիների թիվը օրեցօր պակասում է քանի որ վերջիններս արտագաղթում են:

«Այդ Հայաստանը ուժեղ Հայաստանի կերպարը չէ »,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ