25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2017

Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին /ֆոտոշարք/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության Նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» […]

Հզոր աղոթք

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն, առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ […]

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին բանակցությունները վերջնական փուլում են

Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասաց, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին բանակցությունները վերջնական փուլում են, և առաջիկայում այդ մասին հայտարարություն կարվի։ Նա նշեց, որ  ձգձգման խնդիր չկա, ամեն ինչ կլինի ժամանակին: Պատասխանելով հարցին, թե ձևակերպումների մեջ կլինի՞ դրույթ նախարարական պորտֆելների մասին, Ա. Մինասյանը պատասխանեց. «Նախորդում էլ չի եղել, կարծում եմ, որ […]

Ջավախքում օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին

Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում: 2017 թվականի ապրիլի 22-ը դարձավ պատմական գյուղի տարեգրության մեջ: Տեղի բնակչությունը` մեծից փոքր շտապում էր գյուղից դուրս գտնվող Խաչի դուռնա տեղանք, որտեղ հանդիսավորապես օծվելու էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին: Գումբուրդու գյուղում սեփական հայկական եկեղեցի ունենալու տեղացիների 80-ամյա երազանքը վերջապես դարձավ […]

Շատ հեշտ է ասել` ինչու՞ չի ստացվել, ո՞վ է մեղավոր, լավ անելը դժվար բան է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հավատում է, որ հայը որպես ազգ, միայն աշխատելով ու հաջողություններով կարող է հաղթել բոլոր դժվարությունները: «Հաջողության համար մենք պիտի միանանք՝ և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը: Ու, իհարկե, գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր»,-այսօր Ծիծեռկանաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Զարգացումով և մեր հաջողությամբ պետք է […]

Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության եւ առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ […]

«Ինձ էլ են սիրում՝ Տարոն Մարգարյանին էլ»/տեսանյութ/

Երեկ՝ ապրիլի 23-ին Մալաթիա-Սեբաստիա  համայնքում տոնական տրամադրություն էր :Աննախադեպ շատ մարդիկ էին եկել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀՀԿ թեկնածուների հետ հանդիպման համար:Բոլորը հիացմուքնով էին խոսում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին:  Հավաքվածներին միացավ նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում գալը մարդիկ ողջունեցին ծափերով: Henaran.am-ի թղթակցի դիտարկմանը, թե Մալաթիայում սիրում են պատգամավորին՝ Սամվել Ալեքսանյանը արձագանքեց. « Ինչի պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի