02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Շատ հեշտ է ասել` ինչու՞ չի ստացվել, ո՞վ է մեղավոր, լավ անելը դժվար բան է. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հավատում է, որ հայը որպես ազգ, միայն աշխատելով ու հաջողություններով կարող է հաղթել բոլոր դժվարությունները: «Հաջողության համար մենք պիտի միանանք՝ և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը: Ու, իհարկե, գործ անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր»,-այսօր Ծիծեռկանաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Զարգացումով և մեր հաջողությամբ պետք է ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու: Մենք կյանքն ենք շարունակում, մեր լուման դնում ենք աշխարհի զարգացման մեջ»,-նկատեց նա:

Հարցին` ինչ կարծիք ունի Հայաստանում մարդու իրավունքների վիճակի ու դրա վերաբերյալ հնչող քննադատությունների մասին, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ «մասնագետ չէ»: «Ես մասնագետ չեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև իսկապես դրա մասնագետը չեմ: «Ավրորա» մրցանակը և շարժումը մարդու իրավունքների մասին չէ, մարդու արժեքների մասին է` մենք ավելի լայն բանի մասին ենք խոսում: «Ավրորան» համաշխարհային մարդկային արժեքների մասին է խոսում: Արժեքների վրա հիմնված երկիր պիտի ստեղծենք: Ես լավատես եմ, ուրիշ ճանապարհ չունենք: Պիտի հավատանք, անենք: Շատ հեշտ է ասել` ինչու՞ չի ստացվել, ո՞վ է մեղավոր, լավ անելը դժվար բան է, բայց պիտի անենք», – եզրափակեցՌուբեն Վարդանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ