25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարների, ֆրանսիացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզի Կանադայի հրապարակում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկաներն Օլանդի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի հուշարձանին:   

«Ես այստեղ եմ` լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք այսօր քաղաքացիական մոբիլիզացիայի և հանրապետական զգոնության կոչ պետք է անենք: Հիշողության պայքարը մեր հիմնական գործողությունն է, պայքար` պատմական աղավաղումների դեմ: Մեծ մտածողներն արդեն 100 տարի է հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ: Սա Ֆրանսիայի համերաշխությունն է հայ ժողովրդին, որը հիշել եմ նաև դեպի Հայաստան իմ ճանապարհին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` ավելացնելով, որ Ֆրանսիան երբեք չի դադարի խոսել Հայոց ցեղասպանության մասին:

Օլանդն ընդգծել է. «Մենք չենք կարող թույլ տա խեղաթյուրում: Միայն ճշմարտությունը կարող է հաշտեցնել և համախմբել: Միաժամանակ, մենք չպետք է մոռանանք ժխտողականությունը քրեականացնող ուղին: Ժխտումը կարծիք չէ, դա ճշմարտության և իրականության հերքում է»:

Օլանդը հավելել է, որ Ֆրանսիան մշտապես պետք է ասի Թուրքիային, որ եղել է Ցեղասպանություն և այն պետք է ճանաչվի: «Ամբողջ աշխարհում բախվելով մարդու իրավունքների ոտնահարումների, ապրիլի 24-ը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է գործենք: Երկրի նախագահի պաշտոնում տարիների ընթացքում ես մտահոգություն եմ ունեցել, որպեսզի Ֆրանսիան երբեք չխուսափի իր պարտականություններից: Գիտեք, որ մենք կապված ենք անբաժանելի բարեկամությամբ և այդ կապը եղբայրական է»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը:      

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ