20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները անորոշ վիճակում են հայտնվել

Տավուշի մարզի Բաղանիս  համանքի ղեկավար Նարեկ Սահակյանը նշում է՝ Բաղանիսցիները ապրչում են իրենց առօրյայով. վերջինս ժամանակներս թշնամին ոտնձգություն չի արել:

 «Սահմանային վիճակը հանգիստ է, փառք Աստծո: Գյուղացիները արդեն սկսել են գյուղատնտեսական աշխատանքները: Միայն թե, պետք է շեշտեմ՝ մոտավորապես 120 հեկտար հողատարածք անմշակ է, քանի որ գտնվում է թշնամու կրակի տակ:  Վերջին տարիներին այդ հողատարածքները օգտագործվում էին որպես խոտհարքեր, բայց վերջին երեք տարիներին հույնիսկ խոտը չենք հնձում այդ տարածքներից, քանի որ, իսկապես, այդ տերիտորիաները շատ վտանգավոր են համարվում:  Գյուղացիների տրամադրվածությունը նորմալ է, արդեն սովոր ենք այս ամենին: Ոռոգման ջուրը վաղվանից կտան:

Վատը անորոշությունն է: Եթե իմանանք ` հինգ, յոթ կամ տասը տարի սպասենք,  ու վերջապես խաղաղություն կհաստատվի, կասենք՝ լավ, ջանդամը, բայց, ախր վերջը չի երևում: Ու այդուհանդերձ, ես պետք է նշեմ՝ անգամ այս պայմաններում հայի ոգին անկոտրում է: Մենք կանգնած ենք մեր սահմանին, հայոց բանակն էլ անառիկ է պահում մեր երկրի սահմանները», – եզրափակեց Նարեկ Սահակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ