Կանդելակիի հերթական գրառումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին
Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հերթական գրառումն է արել սոցիալական ցանցերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին:
Այս անգամ նա հայ ֆուտբոլիստի լուսանկարին կցել է Պարույր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը:
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Թինա