14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անիմաստ ամբիցիաները դեռ ոչ մեկին ոչ մի օգուտ չի տվել

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դիմում-նամակ բոլոր քաղաքական գործիչներին

Հարգելի քաղաքական գործիչներ

Ապրիլի 2-ի ընտրությունները դեռ երկար և մանրամասն վերլուծության կարիք ունեն: Բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ ղժղժոցը, ճվճվոցը, ծայրահեղ ռադիկալիզմը այլևս անցյալում են: Խնդրում եմ Ձեզ, մի քարկոծեք և մրոտեք իրար: Դա ոչ մի դիվիդենտ չի բերի ոչ միայն Ձեզ, այլև Ձեր կուսակցություններին:

Ավելի լավ կլինի, որ բոլոր ընդդիմադիր գործիչները մտածեն միավորվելու մասին: Ինչպես դա արեցին, օրինակ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը: Համաձայնեք, որ այսօր կարելի է փաստել, որ նաև այդ միավորումը տվեց իր պտուղները: Հասկացեք, որ անիմաստ ամբիցիաները և միմյանց հաճախորդ անվանելը դեռ ոչ մեկին ոչ մի օգուտ չի տվել:

Հարգանքով Կարեն Քոչարյան»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ