Ի՞նչի պիտի տխուր լինեմ. Քոչարյանի խնամին չի լինի
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, չի լինելու այս խորհրդարանում: Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե տխուր չի արդյոք, ինչին նա պատասխանեց. «Չէ, ի՞նչի պիտի տխուր լինեմ»: Մեր դիտարկմանը, թե այլևս խորհրդարանում չի լինելու, նա ասաց. «Տխուր լինելու առիթ չեմ տեսնում»: Այլ հարցերի նա չպատասխանեց: