Էրդողանը վաղը կարող է զորքը մտցնել Հայաստան. թուրք պատգամավորն ահազանգում է
Էրդողանը վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության: Երկիրը կմասնատվի: Թուրքական Vitrinhaber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեն:
Թուրք պատգամավորը խոսել է Թուրքիայում առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին և զգուշացրել, թե այն ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:
«Այո» ասելով պատերազմ սկսելու իրավունք կտանք Էրդողանին: Նման բան չի կարող լինել: Թուրքիայի զինված ուժերի երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա «այո» ասենք, այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը առանց որևէ մեկի հետ քննարկելու, համաձայնեցնելու վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության»,ասել է թուրք պատգամավորը: