20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Կարմիր լամպերը միանշանակ այսօր պետք է վառվեն»

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ «Տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի» գործունեությանը: Վարչապետը տեղեկացրեց, որ վերլուծական կենտրոնի նպատակն է իրականացնել համայնքներում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն:

 «Տեղական ինքնակառավարման ինստիտուտներ չունենք և այնտեղ չունենք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել»,- նկատեց վարչապետը:

 Նա հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել քննարկում:

Վարչապետը հորդորեց  մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների և երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսավորման գործունեության, մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

«Վերլուծական կենտրոնը պետք է համանման համայնքների բյուջեների անհամաչափությունը վերլուծի, եթե մենք դա արդեն թվայնացրել ենք, ապա այդ կարմիր լամպերը միանշանակ այսօր պետք է վառվեն»,- ընդգծեց վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ