06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տոնական միջոցառումներ՝ ապրիլի 7-ի կապակցությամբ

Սիրելի՛  համաքաղաքացիներ,

Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:

Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով:

Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաքի փողոցներում, Երևանի մետրոպոլիտենում: Կանայք և աղջիկները ժամը 12:00-19:00-ն կարող են այցելել նաև Ազատության հրապարակ՝ դառնալով «STR» ՀԿ հետ համատեղ անցկացվող ավտո-մոտո թյունինգ շոուի մասնակիցը:

Ժամը 18:00-20:00-ը Հյուսիսային պողոտայի միջնամասում տեղակայված բեմահարթակում  կկազմակերպվի  համերգային ծրագիր:

Ժամը 19:00-ից էլ Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ կմիացվեն շատրվանները, որոնք կներկայանան ամբողջությամբ նոր երգացանկով, ինչը կուղեկցվի հաճելի անակնկալներով:
Ապրիլի 7-ին և կանանց միամսյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որտեղ ժամը 19:00-21:00  կանցկացվի գալա համերգ:

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ անակնկալեր են սպասվում նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ