26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2016

Բժիշկները 13-ամյա աղջկա սրտի միջից ասեղ են հանել

Կաբարդինո-Բալկարիայի բժիշկներն արտասովոր դեպքի են ականատես եղել։ Նրանք վիրահատել են 13-ամյա աղջկա, ում սրտում ասեղ էր մնացել։ Երեխան չի նկատել, որ անկողնում ասեղ կա ու պառկել է, ասեղը մտել է երեխայի կրծքավանդակն ու խրվել սրտի պերիկարդի հատվածը։ Բժիշկները շտապ վիրահատել են աղջկան ու հանել ասեղը, այժմ երեխայի վիճակը բավարար է, նա բժիշկների հսկողության տակ է։

«Պետք ա վերջնական թուրքին լարենք…». 17 ամյա Անդրանիկը առաջնագծում է /վիդեո/

17 ամյա Անդրանիկ Ոսկանյանը արդեն մեկ ամիս է առաջնագծում է: Անդրանիկը առաջնագիծ է եկել հոր հետ, որը ԵԿՄ անդամ ազատամարտիկ է: «Հորս համոզեցի, որ ինձ էլ հետը բերի, որովհետև չէի կարող տանը մնալ: Սա մեր հայրենիքն է ու նրան պետք է պաշտպանել: Կոչ եմ անում հայ տղաներին տեր կանգնել մեր դիրքերին: Պետք ա վերջնական թուրքին […]

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը: Հավաքականը մրցատեղի կմեկնի մայիսի 21-ին: Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում:  

«Սա երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու կարևոր քայլերից մեկն է»/վիդեո/

«Սա երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու կարևոր քայլերից մեկն է»-այսօր «Հենարան» ակումբում հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Արցախում ունեցած հանդիպումներին ասաց  քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Քաղաքագետը նկատում  է , որ այս օրերին տարատեսակ հայտարարությունների ու դիվանագիտական քայլերի պակաս չի նկատվել: Ենոքյանը անդրադարձավ նաև Սեֆիլյանի հայտարարությանը: Նշենք, որ  Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ  հյուսիսարեւելյան հատվածում 7 մլն քառակուսի […]

Որտեղի՞ց է գալիս չարը և ե՞րբ է գործում

«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու […]

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան մեկնարկային տուրի պարտիաները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայացնող 8 շախմատիստներից Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հովհաննես Գաբուզյանը առաջին տուրում հաղթել են մրցակիցներին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում […]

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնալուծվո՞ւմ են

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնությունը կարծես թե ավարտին  մոտենում։ Արեւմտյան մամուլում տեղեկություններ են տարածվել, որ զույգը պատրաստվում է ամուսնալուծվել, ընդ որոում՝ նշվում է, որ Քիմն արդեն փաստաբաններին հանձնարարել է հավաքել համապատասխան փաստաթղթերը։ Ամուսնալուծության պատճառները, ըստ լրատվամիջոցների շատ են։ Սակայն գլխավորն այն է, որ Քանյեն անընդհատ կնոջը իր կարծիքն է պարտադրում, իսկ վերջինը չի սիրում, […]

Մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում կսահմանափակվի երթևեկը

Երևանի քաղաքապետարանից փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը, իսկ մայիսի 15-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Մյասնիկյան- Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան

Հանգամանքների բերումով վկաները չեն ներկայացել

Գյումրիայում Ավետիսյանների սպանության գործով այսօրվա նիստում հրապարակվել են երեք հիմնական վկաների ցուցմունքները։ Նրանք բոլորը 102-րդ ռազմաբազայի նախկին ծառայողներ են, որոնք հիմա Հայաստանի սահմաններից դուրս են գտնվում։ Վկաներ Նիկիշինը, Տարասովը եւ Մալցեւը նշել են, որ ընտանեկան հանգամանքների բերումով չեն կարող ներկա լինել եւ գրավոր հայտնել են, որ չեն կարող ժամանել։ Հաշվի առնելով, որ դատարանը նրանց բերման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի