27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մենամարտին հաշված օրեր են մնացել

4 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է: “2,5 ամսից ավելի լրջորեն նախապատրաստվում էի  մենամարտին: 5 շաբաթ մարզվել […]

‘Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’… ՀՖՖ նախագահը հավատաց եւ կոտրեց

Այսօր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ուսանողների հարցերին, պատասխանեց, որ ժողովրդական ասույթի համաձայն` ‘’գեղը որ ելնի, գերան կկոտրի’’, ինքն էլ հավատում է, որ մեր ֆուտբոլը հետզհետե առաջընթաց է գրանցելու: ‘’Երեք տարի առաջ, ֆուտբոլային մի խաղի ժամանակ ամբողջ մարզադաշտը գոռում էր.’’Նեմեց հեռացիր, Մինասյան հեռացիր’’, բայց մենք հավատում էինք, […]

Ռուբեն Հայրապետյանին դուր չեկավ “Բարսայի” մարզաշապիկով ուսանողուհին

՛՛Շատ ցանկալի կլիներ, որ մեր ամբողջ հանրապետությունով մեկ լինեին բարձրակարգ  մարզադաշտեր, սակայն մեր պետության  բյուջեն առայժմ չունի այդ հնարավորությունը վերականգնելու հանրապետության բոլոր մարզադաշտերը: Այդ մասին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով համապետական ֆուտբոլի զարգացման հեռանկարների վերաբերյալ  հարցին: Նրա խոսքով՝ ՛՛Արարատ 73՛՛-ի խաղացողների  հիմնական կորիզը դրսից էին, եւ դա վատ է, քանի […]

Ձեռք չտալ սպորտի տղերքին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի, մարզական հայտնի լրագրող Արմեն Նիկողոսյանը հանդես է եկել բաց նամակով, որով քաղաքական ուժերին կոչ է արել գործող մարզիկներին չներքաշել նախընտրական քարոզչական պայքարի մեշ եւ նրանց չխառնել քաղաքականությանը: “Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Շախմատի ֆեդերացիայի նախագահը պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մեր առաջատար մարզիկները չեն մասնակցելու քարոզարշավին: Ձեռք մի […]

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ստամբուլում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնել են Ստամբուլ` մասնակցելու մարտի 22-ին Ստամբուլում բացվող ՈՒԵՖԱ-ի 36-րդ հերթական Կոնգրեսի աշխատանքներին: Կոնգրեսի պատվիրակների հաստատմանը կներկայացվի ՈՒԵՖԱ-ի 2010-2011թթ. ֆինանսական զեկույցը, ինչպես նաև կազմակերպության 2012-2013թթ. բյուջեն: Կքննարկվեն նաև բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի կանոնադրության և ՈՒԵՖԱ-ի Կոնգրեսի անցկացման ընթացակարգի մեջ, ինչպես նաև […]

Արցախցի Դավիթ Ավանեսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

WBC վարկածով բռնցաքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար արցախցի մարզիկ Դավիթ Ավանեսյանի եւ քենիացի Ջեյմս Օնիյանգոյի միջեւ մենամարտն ավարտվեց նոկուտով 3-րդ ռաունդում` մեր հայրենակցի հաղթանակով, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը: Այս մենամարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  “5 չեմպիոնների” երեկոյի գլխավոր մարտն էր: Ի դեպ, Դավիթ Ավանեսյանը ռինգ է դուրս եկել “Արցախ” կոմպոզիցիայի երաժշտության ներքո, իսկ […]

Արցախցի բռնցքամարտիկը կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը կկայանա վաղը Կրասնոդարում: Միջին քաշային կարգում  որոշիչ մարտին ռինգում կհանդիպեն Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը, ով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից է, եւ քենիացի Ջեյմս Օնյանգոն: Այսօր Կրասնոդարում տեղի է ունեցել կոնֆերանս` բռնցքամարտիկի մասնակցությամբ, հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը: Մեր հայրենակից մարզիկը հավաստիացրել է, որ […]

‘Բոլորն էլ գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ՀԱԿ-ը, սաղ ագենտներ են` բացառությամբ…’. Ռուբեն Հայրապետյան

Ես կատարում եմ Ձեր բոլորի ցանկությունը, բոլորդ շատ էիք ուզում, որ ես պատգամավոր չլինեմ, չեմ լինի, էլ ի՞նչ եք ուզում, հրաժարվում եմ : Իմ ժամանակն ամբողջությամբ տալիս եմ ֆոտբոլին, որպեսզի 2014թ. աշխարհի առաջնությունում տեսնենք նաեւ Հայաստանի հավաքականին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Իմ զբաղվածությունն այնպիսին է, որ ուղղակի ֆիզիկապես […]

Հայազգի պատանին առաջին տեղն է գրավել Աստրախանում անցկացված ձեռնամարտի առաջնությունում

Մարտի 9-11-ը Աստրախանում կայացել է ձեռնամարտի մարզային առաջնություն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի  “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, մեծ հաջողություններ է գրանցել մեր հայրենակիցը Սոչի քաղաքից: 80 կգ քաշային կարգում 16-17 տարեկանների պայքարում առաջին տեղն է գրավել Գեղամ Սիմոնյանը:

ՀՖՖ-ն գործկոմի նիստ է հրավիրել

Մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջեւ 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկման  եւ  հաստատման,  ՀՖՖ “Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության” (ՖԿՏ) կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ՀՖՖ Իրավաբանական Անձանց Միության կազմում անդամագրվելու վերաբերյալ “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ եւ “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումների քննարկման հարցերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված