Հայ ֆուտբոլիստը ծեծել է տաքսու վարորդին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, ‘Նիսսան Արմադա’ մակինիշ 55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է ‘Դեւո Նիքա’ մակնիշի Լ 1673 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո ‘Նիսսան Արմադա’-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին եւ հեռացել: […]