Տարվա առաջին հաղթանակը. Հայաստան-Կանադա` 3:1

Փետրվարի 29-ին Կիպրոսյան ընկերական մրցաշարի ընթացքում կայացած Հայաստան-Կանադա հանդիպումը ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Կանադայի ընտրանուն` 3:1 հաշվով` տոնելով առաջին հաղթանակը 2012 թվականի ընթացքում: Խաղի 5-րդ րոպեին Կանադայի հավաքականի խաղացող Քևին Մկքեյնը բացեց հաշիվը: Մեր տղաները խաղի սկզբից էլ ակտիվություն ցուցաբերեցին` բազում գոլային պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ: Առաջին խաղակեսի ավարտին մոտ […]