04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդական հավաքականի լավագույն ֆուտբոլիստները հանդես կգան ազգային հավաքականում. Վարդան Մինասյան

Փետրվարի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով կհանգրվանի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Վարդան Մինասյանի գլխավորած ընտրանին կիպրոսյան ավանդական միջազգային մրցաշարի շրջանակներում է սկսում 2012 թվականի իր առաջին նախապատրաստական հավաքը: Ծրագրային մարզումներից բացի, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին 2012 թվականի իր առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Սերբիայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ազգային հավաքականի հետ:

Ինչպես նշեցինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Կիպրոս է հրավիրել հավաքականի ընդլայնված կազմը:

ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում  Վարդան Մինասյանը նշել է, որ ‘Ընդլայնված կազմով հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտարկելն է: Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու’: Վարդան Մինասյանը նշել է նաեւ, որ հրապարակվող կազմը հավաքականի ընդլյանված կազմն է եւ հնարավոր է նրանում լինեն չնչին փոփոխություններ’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՖՖ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ