14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Առջեւում Սերբիա-Հայաստան եւ Կանադա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումներն են

Փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ կիպրոսյան մրցաշարի շրջանակներում փետրվարի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը հանդիպելու է Սերբիայի հավաքականի հետ:

ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 28-ին, Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան հանդիպումը փետրվարի 29-ին, ժամը 21:00-ին: Հանդիպումները տեղի կունենան Լիմասոլ քաղաքի ‘’Ցիրիոն’’ մարզադաշտում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՖՖ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ