09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջիկա մենամարտում Արթուր Աբրահամը մրցակցելու է լեհ Պյոտր Վիլշեւսկու հետ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Հաստատված է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի:

“Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ”,- նշել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին  մենամարտի  5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Henaran.am-ին հաղորդում են Արթուր Աբրահամի երեւանյան մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ