22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ ֆուտբոլիստը ծեծել է տաքսու վարորդին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:

Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, ‘Նիսսան Արմադա’ մակինիշ 55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է ‘Դեւո Նիքա’ մակնիշի  Լ 1673 համարանիշի ավտոմեքենային:

Բախումից հետո ‘Նիսսան Արմադա’-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին եւ հեռացել: Այս մասին News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ֆոտոլրագրողը տեղեկացրել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի հետ համատեղ պարզել են, որ ‘Նիսսան Արմադա’-ն վարել է Երեւանի բնակիչ 39-ամյա Արմեն Շահգելդյանը, իսկ տաքսու վարորդը եղել է Կոտայքի  մարզի բնակիչ Լեւոն Կարապետյանը, ում ոստիկանությունը դատաբժշկի ուղեգիր է տվել: Արաբկիրի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Շահգելդյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ տվել բացատրություն:

Արմեն Շահգելդյանը հանդես է եկել հայկական մի շարք ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև օտարերկրյա ակումբներում։ Ա. Շահգելդյանը հանրությանը ավելի շատ հայտնի է որպես ‘Միկա’ ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ: Նա, ըստ ինտենետում տարածված տեղեկության` նաեւ երգչուհի Սոնա Շահգելդյանի քեռին է:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ