01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ո՞վ դուրս կգա կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում այսօր հունիսի 24-ին կայանալիք Անգլիա – Իտալիա քառորդ եզրափակիչ հանդիպման արդյունքում պարզ կդառնա թե ով է դուրս գալու  կիսաեզրափակիչ:  Պորտուգալիան, Իսպանիան, Գերմանիան արդեն կիսաեզրափակիչում են: Հունիսի 27-ին կհանդիպեն Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։ Հիշեցնենք, որ երեկ աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն իսպանացիները քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակ տարան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ։ […]

Սամբոյի առաջնություն Երեւանում

Հունիսի  22-24-ը  Երեւանում կանցկացվի Նելսոն Ստեփանյանի անվան Սամբոյի III միջազգային առաջնությունը` նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակին: Մրցաշարերին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից (Լենինգրադյան, Ռոստովյան, Ուլյանովյան, Սվերդլովյան շրջաններ, Կրասնոդարի երկրամաս), Վրաստանից, Թուրքմենստանից, Հունաստանից, Ֆրանսիայից:    

“Փյունիկ”-“Շիրակ”-ն ու “Բանանց”-“Միկա”-ն` հունիսի 20-ին

  Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ: Ս.թ. հունիսի 9-ից և 10-ից հետաձգված “Փյունիկ”-“Շիրակ” և “Բանանց”-“Միկա” հանդիպումները կկայանան հունիսի 20-ին, ժամը 18:00-ին:   “Փյունիկ”-“Շիրակ” հանդիպումը Երևանի “Հանրապետական” մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի “Փյունիկ” մարզադաշտում: Այս մասին Henaran.am -ին հաղորդում են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից:

Վախեցան մեր Դավթից

Հունիսի 17-ին Հայաստանում 10-րդ անգամ տեղի կունենա K-1 և մարտեր առանց կանոնների մարզաձևերի միջազգային մրցաշար,  իսկ օգոստոսին աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի դուրս կգա առաջին մարզիկը Հայաստանից: Այսօր, “Արմֆայթինգ” ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, խոսելով ձեռքբերումների մասին , գոհունակությամբ նշեց, որ միջազգային կազմակերպությունների վարկանիշային ցուցակում 70 կգ քաշային կարգում հանդես եկող  հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանն , ով […]

Հայաստան-Ղազախստան` 3:0

Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը Երեւանում ավարտվեց 3:0 հաշվով: Երկու անգամ Ղազախստանի դարպասը գրավեց Գեւորգ Ղազարյանը, մեկ անգամ Յուրա Մովսիսյանը: Մինչ խաղը սկսելը` ֆուտբոլիստներն ու մարզադաշտում գտնվողները մեկ րոպե լռել են: Նրանք հարգեցին հունիսի 4-ին  Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված  3 զինծառայողների, ինչպես նաեւ մայիսի 30-ին Ղազախստանի եւ […]

Կհարգի՞ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ի ցանկությունը. Երկիր

Այսօր Երեւանի “Հանրապետական” մարզադաշտում անցկացվելու է ֆուտբոլի Հայաստանի եւ Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական խաղը: “Երկիր” թերթի տեղեկություններով` Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիան մինչեւ խաղի մեկնարկը ` ցանկանում է մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհված 3 հայ զինվորների հիշատակը: Ըստ թերթի,  սա ընդամենը մեր թիմի ցանկությունն է, բայց ոչ վերջնական որոշումը, քանի որ հայտնի չէ, թե […]

Հայաստանի հավաքականը զիջեց Եվրո-2012-ի մասնակից Հունաստանի հավաքականին /վիդեո/

Ավստրիական Քուֆշտայն քաղաքում կայացած ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների միջեւ ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ: Միակ գնդակը խաղի 23-րդ րոպեին հաջողվել է խփել Հունաստանի հավաքականի խաղացող Կիրիակոս Պապադոպուլոսին: Մեր հավաքականի դարպասին 2 անգամ նշանակվել է 11 մետրանոց հարված, սակայն դարպասապահ Ռոման Բերեզովսկուն հաջողվել է ետ մղել 2 հարվածն էլ:

Ֆուտբոլային հաղթանակներ, որոնք վերջին օրերի անօգուտ քննարկումների փոշին անգամ չեն թողնի

Այսօր իր ֆեյսբուքյան էջում սպորտային թեմայով գրառում է թողել թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Սամվել Ֆարմանյանը, ով ֆուտբոլի մեծ երկրպագու է. ‘Եվս մի քանի օր ու երկար սպասված ֆուտբոլ: Երկու հաղթանակ, որոնք վերջին օրերի անիմաստ, ինքնանպատակ ու անօգուտ քննարկումների փոշին անգամ չեն թողնի. Հայաստան-Հունաստան 2:1 Հայաստան-Ղազախստան 5:1  

Ռուբեն Հայրապետյանն ասաց` Աղաբաբյանը մեծ գործ է արել/վիդեո/

ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման  հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության,  պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում այսօր քննարկվեց “Հրազդան” մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից  տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման եւ մարզադաշտը “ՀՀ պատմության եւ  մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու” հարցը: Ըստ մարզադաշտի  ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, մարզադաշտը սկսվեց կառուցվել անցած դարի 60-ականներին, իսկ  1971-ին […]

Առաջին անգամ կանցկացվի դահլիճային ժայռամագլցման փակ առաջնություն

Մայիսի 25-ին ‘Գրանդ սպորտ’ մարզահամալիրում, արհեստական պատի վրա, Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ) կանցկացնի Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն ԱԼՏՀՖ–ի անդամները, դասընթացների մասնակիցները, ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող բոլոր անձիք:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի